Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոսերը` հրազդանցիներին, փողերը՝ Միքայելյան Սասունի քաղաքապետ տղայի «հիմնարկին»

Թե Սասուն Միքայելյանի քաղաքապետության տարիներին, իրեն հաջորդած Արամ Դանիելյանի և թե Սասուն ՄԻքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի քաղաքապետության տարիներին Հրազդանի Կոճոռ թաղամասը լքված է եղել:

Կրտսեր Միքայելյանը Կոճոռ թաղամասի ասֆալտապատման մասին լսելիս ասում է՝ քաղաքի մեջ այդ թաղամասը քարտեզագրված չի, դրա համար էլ խայտառակ այդ ճանապարհը չի վերանորոգվում:

Հարց կրտսեր Միքայելյանին՝ եթե քարտեզագրված չի, ապա ինչու եք այդ մարդկանցից հարկեր վերցնում, թե կարծում եք` փոսերրը իրենց, փողերը՝ ձեզ:
Ի դեպ, օրեր առաջ Հրազդանում է նաև Նիկոլ Փաշինյանը, ով եղավ այն հատվածներում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ էր կառուցվում, և կոճոռցիների փոխանցմամբ իրենք վստահ էին, որ քաղաքապետն այդ հարցը կբարձրացներ վարչապետի մոտ ու ինչ որ օրենսդրական լուծումով Կոճոռ թաղամասը կդառնար Հրազդանի լիիրավ թաղամաս, ինչպես օրինակ՝ Սասուն Միքայելյանի թաղամասն է լավ ասֆալտապատված:

Բայց, ցավոք, այս հնարավորությունն էլ բաց թողնվեց, ինչու ասել ու մտնել գլխացավանքի տակ․ միևնույնն է, կգա ընտրության ժամանակ, մի երկու գիշերային լույս կվառվի ու նոր խոստումներ կտրվի, բայց դա կարվի ոչ թԵ Կոճոռում, այլ, օրինակ` Վանատուրում:

Հիմա սա քաղաքապետարան է, թե հիմնարկ, եթե քաղաքապետարան է, ուրեմն խոսել, թե քաղաքի մի մեծ թաղամաս չի մտնում քաղաքի քարտեզի մեջ՝ խայտառակություն է:

Please enter a valid URL