Search
Close this search box.

Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս և դա արմատապես փոխեց եռակողմ հայտարարությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է. «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության որոշմանը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել էր եռակողմ հայտարարությունը: Այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա: Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները: Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները քննարկելու համար»:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախում ստեղծված իրավիճակին. «Խստորեն կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար»:

Please enter a valid URL