Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում ճգնաժամային իրավիճակն արագորեն մոտենում է կրիտիկական մակարդակին։ Ադրբեջանը իր նպատակներին հասնելու համար կանգ չի առնում ոչնչի առջև, որի հետևանքով 120000 արցախցի (որից 30000-ը երեխաներ) զրկված են անհրաժեշտ սննդից և դեղորայքից օգտվելու հնարավորությունից։
Եթե րոպե առաջ հումանիտար օդային միջանցք չբացվի դեպի Արցախ, հետևանքները կարող են լինել անդառնալի»: