Դաշնային անվտանգության ծառայությունը և իրավապահները կանխել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից «Россия сегодня» և RT մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի սպանության նախապատրաստումը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն` հղում անելով Դաշնային անվտանգության ծառայությանը:
Նախօրեին Մոսկվայում և Ռյազանի մարզում բերման են ենթարկվել նեոնացիստական «Պարագրաֆ-88» խմբավորման անդամները, որոնք հետախուզություն են իրականացրել Սիմոնյանի և Սոբչակի «աշխատանքի և բնակության հասցեներում»։
Ձերբակալվածները նշել են, որ յուրաքանչյուրի սպանության համար պետք է ստանային1.5 միլիոն ռուբլի (20 հազար դոլար)։
«Հետաքննության ընթացքում հայտնաբերվել է ր առգրավվել է Կալաշնիկով ինքնաձիգ, դրա համար նախատեսված 90 պարկուճ, դանակներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, նացիստական խորհրդանիշներով դրոշներ, նացիստական գրականություն, ինչպես նաև կապի սարքավորումներ և համակարգիչներ՝ իրենց հանցագործությունը հաստատող տեղեկություններով»,- հայտնել են Դաշնային անվտանգության ծառայությունից: