ՀՀ վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Շուտով կմեկնարկի ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: