Search
Close this search box.

Հшրձшկվեցին

Ուկրաինայի պաշտպանության ուժերը հակահարձակում են իրականացնում Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում՝ հայտնել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբը։ Հաղորդվում է՝ ուկրաինացի զինվորները համառորեն զսպում են ռուսական հարձակման փորձերը:

«Ռուսաստանի ուժերը հիմնականում կենտրոնացած են Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղությամբ, թեժ մարտերը շարունակվում են։ Մեկ օրում ընդհանուր առմամբ, 32 բախում է գրանցվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Զապորոժիեի և Խերսոնի ուղղությամբ ռուսական կողմը փորձում է կանխել ուկրաինական զորքերի առաջխաղացումը, իսկ Բախմուտում ուկրաինական ուժերն առաջխաղացում ունեն: Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական ուժերը թիրախավորել են մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով կան ավերածություններ:

Please enter a valid URL