Search
Close this search box.

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորն ու հորեղբորը մեղադրանք է առաջադրվել

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և հորեղբորը՝ Արթուր Գալեյանին առաջադրվել է մեղադրանք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Գալեյանները ներկայացել են Երևան քաղաքի քննչական վարչություն ծանուցագրի հիման վրա։ Նրանցմեղադրանք է ներկայացվել 2022 թվականի հունիսի 30-ին Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով։

«Այդ գործով մեկ տարուց ավելի որևէ քննչական-դատավարական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել։ Ընդ որում, դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել բացատրություններ»,– նշել է փաստաբանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ այդ օրը Գարիկ և Արթուր Գալեյաններն ու 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանն են ունեցել մարմնական վնասվածքներ, սակայն այսօր այդ գործով մեղադրանք է առաջադրվել Գալեյանին։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև միջադեպ էր տեղի ունեցել 2022 թ–ի հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։

Երկու քաղաքացիներից մեկը, ըստ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի աջակից Ռոման Բաղդասարյանն էր։

Քաղաքացիները փորձել են սադրել դատախազության մոտ հավաքված զոհված զինծառայողների ծնողներին, տեղի է ունեցել բախում։ Արդյունքում մեկ անձ բերման է ենթարկվել։

Please enter a valid URL