Օրինաց երկիր կուսակցության հիմնադիր, Հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ակտիվանում է: Նա գրանցվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Օգտատերն առայժմ իր էջում հրապարակել է տվյալներ այն մասին, թե նախկինում ինչ պաշտոններ է զբաղեցրել: Բաղդասարյանն առայժմ քաղաքական բովանդակությամբ գրառումներ չի կատարել: Վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանը կրկին հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում: Եղան հրապարակումներ, թե նա զբաղեցնելու է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, թեեւ խոսակցությունները միանգամից դադրեցին, երբ այդ պաշտոնի մասով մամուլը շրջանառեց ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանի անունը: