Search
Close this search box.

Հայաստանի ու Արցախի հզորացումը ուղղակի այլընտրանք չունի․Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արցախում յոթ ամիս շարունակվող պաշարումը աստիճանաբար վերածվում է ցեղասպանության, երբ արդեն մեկ ամիս է՝ մեր հայրենակիցները ամբողջովին զրկված են սննդից, դեղորայքից։

Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը մեզ համար զարմանալի չէ և այն չի դադարելու առանց մեր ուժի և կամքի։

Ռուս խաղաղապահների և միջազգային հանրության լռության ներքո՝ Արցախում մահանում են մանկահասակ երեխաներ, մարդիկ չեն կարողանում ստանալ բուժօգնություն, հայթհայթել մի կտոր հաց․․․
Իսկ Հայաստանի իշխանություններն իրենց անգործությամբ և հակաարցախյան հռետոնաբանությամբ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները՝ որպես սեփական տարածքում իրականացվող քայլեր։

Ակնհայտ է, որ մենք մենակ ենք այս հարցում և մեր խնդիրների լուծումը ինքներս պետք է իրականացնենք՝ դառնալով ուժեղ պետություն՝ մեր նպատակների ու երազանքների ճանապարհին։
Հայաստանի ու Արցախի հզորացումը ուղղակի այլընտրանք չունի։ Իսկ դա անելու համար պետք է հեռացնենք այդ ճանապարհի բոլոր խոչընդոտները և խոչընդոտողներին՝ առաջին հերթին։

Please enter a valid URL