«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մի քանի հոգով հիմա կհանդիպենք ռուս խաղաղապահների հրամանատարի հետ, որից հետո կվերադառնանք ու կիրազեկենք ձեզ արդյունքների մասին»,- ռուս խաղաղապահների տեղակայման վայրում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Նա նշեց, որ հավաքի մասնակիցների մի մասը՝ Ասկերանի բնակիչները, կմնան խաղաղապահների զորակայանի մոտ՝ վրաններում, մյուսները կվերադառնան Վերածննդի հրապարակ. «Հետագա գործողությունների ժամը կորոշենք այսօր երեկոյան»,- հավելեց Ներսիսյանը: