Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ Փաշինյան-Ալիև-Միշել առաջիկա հանդիպումից

Եվրոպական խորհրդի կայքում հրապարակվել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մեկշաբաթյա աշխատանքային ժամանակացույցը։

Ի թիվս այլ միջոցառումների, դրանում ընդգկրված է նաև հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Միշելի հանդիպումը Փաշինյանի ու Ալիևի հետ նախատեսված է Բրյուսելի ժամանակով 13։00-ին (Երևանի ժամանակով՝ 15:00)։

Հիշեցնենք, որ այս ձևաչափով նախորդ հանդիպումը Բրյուսելում տեղի էր ունեցել մայիսի 13-ին։

Please enter a valid URL