Search
Close this search box.

Գյումրիում 3-րդ հարկից ընկած երեխան մահացել է

Հուլիսի 13-ին երեկոյան պարեկները 3-րդ հարկից ընկած 7-ամյա տղային իրենց ծառայողական ավտոմեքենայով շտապ հասցրել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարել են տղայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ «Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր՝ կյանքի հետ անհամատեղելի բազմակի վնասվածքներ ուներ, արեցինք հնարավոր ամեն ինչ, բայց ցավոք, երեխայի կյանքը փրկել չկարողացանք»,- «Արմենպրես»-ին տեղեկացրել է հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանը։

Please enter a valid URL