«Հրապարակ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունիսի 16-ից կալանք կրող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «տուլիկ» ուղարկելու համար բազմաթիվ մարդիկ ու խմբեր են դիմում ՀՀԿ-ին եւ Աշոտյանի մերձավորներին։ Կուսակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամենաանհավանական մարդիկ, որոնք բոլորովին այլ քաղաքական դաշտում են գտնվում, պատրաստակամություն են հայտնել՝ ինչով կարող են, աջակցել, զորակցել Աշոտյանին։
Գաղտնիք չէ, որ քրեակատարողական հիմնարկները կալանավորների հարազատներին թույլատրում են շաբաթը մեկ անգամ «տուլիկ»` սնունդ փոխանցել, սահմանափակ քաշով՝ 15-20 կգ: Անգամ շրջափակված Արցախից են նման պատրաստակամություն հայտնել, չնայած թվում էր, թե հենց իրենք ունեն օգնության կարիք։ Պատմում են, որ Աշոտյանի «տուլիկում» գերակշռում են գրքերը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում