Search
Close this search box.

Հրադադարի խախտում․ զոհեր և վիրավորներ չկան

ԼՂ Շուշիի շրջանում այսօր արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում։

Հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Please enter a valid URL