Search
Close this search box.

«Այսօր երեխաներս սոված են քնել. բայց առանց հայրենիք ես ո՞վ կլինեի». ստեփանակերտցի մայր

Ստեփանակերտցի մայր Լիանան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր երեխաներս սոված են քնել, մամա հաց եմ ուզում, մամա սոված եմ, տանը իհարկե ճաշ կար պատրաստած, բայց հաց չկար, շուտ էր վերջացել, ու չկար ոչ թե նրա համար որ գումար չկար, այլ որ խանութներում հաց չկար, ալյուր կա, հաց թխում են, բայց վառելիք չկա, որ խանութներին բաժանեն, իսկ տրանսպորտը ժամով է աշխատում։ Երբեք չեմ պատկերացրել, որ երբևէ ականատեսը կլինեմ այս ամենի, կանցնեմ այն ամենի միջով, ինչը փոքրուց աղոտ հիշում եմ, դժվար մանկություն եմ ունեցել, և միշտ աշխատել եմ որ գոնե երեխաներս այդ ամենով չանցնեն, բայց արի ու տես, որ ամեն ինչ չէ, որ քեզնից է կախված։
Իհարկե, եթե ես էլ թողնեի Արցախը, լավ ու ապահով կյանքի հետևից վազեի, վստահ եմ՝ ավելի լավ ապրուստ կլիներ, բայց առանց հայրենիք ես ով կլինեի….
Եթե ժամանակը հետ տան և ընտրության հնարավորություն տրվի, ես նորից առանց մտածելու կընտրեի իմ ՀԱՅՐԵՆԻՔԸ։

Երանելի կլիներ չէ, որ Արցախը միանար Մայր Հայաստանին, ասում են երազանքները չեն բարձրաձայնում, որ կատարվի, իսկ ես ուզում եմ ամբողջ ուժով գոռալ որ երազում եմ իմ ծննդավայր Արցախը միանա իմ հայրենիք Հայաստանին։
Գիտեմ այդ օրը գալու է, Աստված արդար է, իսկ արդար գործը օրհնված է»:

Please enter a valid URL