Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Ըստ հաղորդագրության` ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15:32-ին Ալբիստան շրջանում:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։