Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ավան վարչական շրջանում, Մարշալ Բաբաջանյան և Ալմա Աթի փողոցների խաչմերուկում, բախվել են Toyota մակնիշի ՊՆ 102 համարանիշի և վրացական համարանիշերով Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Այդ ավտոմեքենայով շրջում են Պապիկյանի անվտանգության աշխատակիցները:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։