Search
Close this search box.

Փաստորեն Վանեցյանը չի փախել Շուշիից, նա դատարանում հաղթեց․հայտնի է թե ում ֆեյքն է եղել կեղծ լուր տարածողը

Արսեն Բաբայանը գրում է․
Քանի որ այսօր Artur Vanetsyanը տեղեկացրեց, որ դատարանում հաղթել է ՔՊ երեսփոխան Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանին, վերջինիս դատարանը պարտավորեցրել է հերքել մեր զորախմբի հասցեին արված զրպարտությունը, որոշեցի ձեզ պատմել, թե ինչպես է ընդհանրապես սկսվել այդ «փախուստի» քրեա–քաղաքական գործը։
Պետության և, հատկապես, իրավապահ մարմնի համար, ավելի խայտառակ բաներ քիչ են լինում։

Պարզվում է, որ քննչական կոմիտեն այդ կեղծ լուրը վերցրել է ոչ ավել և ոչ պակաս՝ ամենահայտնի ֆեյքերից մեկի, Ռեգինա Պրազյանի էջից։ Պատկերացնո՞ւմ եք, քննիչը վերցրել է ֆեյքի մի կեղծ գրառում և դրա հիման վրա հարուցել է քրեական գործ։

Կից ներկայացնում եմ այդ ամոթալի իրականության ապացույցները։
Ներկայիս իշխանության հենարան եղել և մնացել է կեղծիքը, սուտը և բամբասանքը։
Հ․Գ․ Ես ճի՞շտ եմ հիշում, որ Ռեգինա Պրազյան ֆեյքը ստյոպիկասաֆարյանական հերթական ֆեյքերից էր։ Սուտն ու կեղծիքը քայքայել են ձեզ․․․

Please enter a valid URL