Search
Close this search box.

Հայտնի է, թե որտեղ կկայանա ծանրամարտի Եվրոպայի 2018 թ. առաջնությունը. հայ ծանրորդները մասնակցելու իրավունք չունեն

Ծանրամարտի Եվրոպայի 2018 թվականի մեծահասակների առաջնությունը կայանալու է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ծանրամարտի ԵԱ-ի անցկացման ժամկետներն անփոփոխ են մնացել` 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը:

Ի սկզբանե, մրցաշարը պետք է ընդուներ Ալբանիան, սակայն ավելի վաղ հայտարարվել էր, որ Ալբանիայի ծանրամարտի ֆեդերացիան չի կարողանում մրցումները նախատեսված ժամկետներում կազմակերպել, քանի որ գործադիր կոմիտեն դոպինգ սկանդալի պատճառով հրաժարական է տվել:

Հիշեցնենք` դոպինգ սկանդալի պատճառով անցած տարվա օգոստոսին մեկ տարով որակազրկվել է նաև ծանրամարտի Հայաստանի հավաքականը:

Հայ ծանրորդները բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը:

Please enter a valid URL