Search
Close this search box.

Մոսկվայում սպասում են Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպման արդյունքներին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության։ News.ru-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյան–Շառլ Միշել–Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը կայանալու է հուլիսի 15-ին Բրյուսելում։

Զախարովայի խոսքով՝ որևէ հետևություն անելու համար վաղ է։
«Ուստի պետք է եզրակացություններ անել հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք` հունիսի 1-ին Մոլդովայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:

Հանդիպումից հետո Շառլ Միշելը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 21-ին իր մասնակցությամբ ևս մեկ հանդիպում է նախատեսվում Բրյուսելում։
Հնգակողմ հանդիպումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ էին անցկացրել Բրյուսելում ՝ Միշելի, իսկ մայիսի 25-ին Մոսկվայում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Please enter a valid URL