Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջերմուկի համայնքապետը 20 հոգու հետ ծեծել է զոհված զինվորի եղբորը․ խոշտшնգել են նաև ոստիկանությունում

Ջերմուկ քաղաքի բնակիչ Թագուհի Խաչատրյանը հայտարարում է, այս տարվա ապրիլի 24–ին, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը քսան հոգով ծեծի է ենթարկել իր որդուն, որից հետո տղային խոշտանգել են նաև Եղեգնաձորի ոստիկանության բաժնում։ Նա Irakanum.am–ին տրամադրել է տեսանյութ, որը նկարվել է Եղեգնաձորի ոստիկանությունում փոքր որդու կողմից։ Տիկին Թագուհի երրորդ որդին էլ զոհվել է 44–օրյա պատերազմում։

Լրատվամիջոցը նաև հավելում է․ «Բացի այն, որ երկու տղաներին ծեծել են, ապա նաև կալանավորել են։ Թագուհի Խաչատրյանը այսօր կառավարության շենքի դիմաց փորձում էր խնդիրը բարձրացնել, սակայն գործադիրի անդամներից որեւէ մեկը այդպես էլ նրան չմոտեցավ։

Մանրամասները՝ տեսանյութում»։

Please enter a valid URL