Search
Close this search box.

Փետրվարի 14-ից կգործարկվի նոր արագաչափ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2018 թվականի փետրվարի 14-ից գործարկվելու է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում (զորամասի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը՝ 1 արագաչափ՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Please enter a valid URL