Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. Վրաերթից հետո 4 հոգով դիակը թաքցրել էին դաշտում. այն գտել են դեպքից 8 օր անց

Հուլիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնություն խումբը կանչով մեկնել է Հրազդան քաղաքի շուկայի հարակից տարածք, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերել էր տղամարդու նեխած դիակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մահացածը Հրազդան քաղաքի 54-ամյա բնակիչ Ալբերտ Մինասյանն է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 2-ի ժամը 11.00-ի սահմաններում Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի հարակից պեմզաբլոկի արտադրամասում 22-ամյա հրազդանցին ամբարձիչով հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել Ալբերտ Մինասյանին: Այնուհետև տեսնելով, որ նա մահացել է, գործընկերոջ՝ հրազդանցի 23-ամյա երիտասարդի առաջարկով և մյուս երկու գործընկերների ներկայությամբ դիակը տեղափոխել էին արտադրամասի հարակից դաշտամիջյան հատված և թաքցրել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում չորս տղամարդիկ հայտնաբերվել, հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ 22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթը շարունակվում է:

Please enter a valid URL