«ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Կառավարության 2022թ. դեկտեմբերի 29-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց. «Նախագծի ընդունումը պայմանավորված է 2023թ. առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտների գերակատարմամբ, սրա արդյունքում 10 մլրդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ավելացման հաշվին համալրվում է պահուստային ֆոնդը: Սրանից առաջ 10 որոշումներով արդեն իսկ մեր պլանն ավելացվել էր շուրջ 7,5 մլրդ դրամով, որի հիմնական մասը հատկացվել է Լեռնային Ղարաբաղին»: