Search
Close this search box.

Վաշինգտոնյան բանակցությունների վտանգն ու սարսափը

Երկիրը դեպի Արևմուտք քարշ տալ փորձողներին ու Արևմուտք գովերքողներին և նրաց ձայնակցողներին 2022 թ սեպտեմբերի17-ին սույնն էի ասել`
«17 Սեպտեմբերի 2022թ
Պայմանավորվում ենք այսպես`

Եթե պատահի` միանանք արևմուտքին, ու թուրքը մեր երկիրը խլի մեզանից, մեզ էլ դուրս վռնդի մեր երկրից, ապա լացակումած ու սրտակեղեք ոչ մի գիր չենք ուղղում ուրիշներին, մեզանից դուրս ոչ մեկին մեղավոր չենք հանում, արդարություն մուրալով աշխարհում դռնեդուռ չենք ընկնում:
Պայմանավորվեցի՞նք….»:

Դա անցյալ տարի էր, և ահա այսօր մամուլում կարդում ենք`
«Վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ ՀՀ-ի առջև դրվել են պահանջներ`

1. Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի մինչև տարվա վերջ և միայն Վաշինգտոնում;
2. Հայաստանը պարտավորվում է ընդունել իր հարավային շրջաններում 65.000 ադրբեջանցի փախստական;
3. Սյունիքում պետք է բացվի ինչ-որ ադրբեջանական գերատեսչություն, որը զբաղվելու է ադրբեջանցիների անվտանգության հարցերով Հայաստանում;
4. Հայաստանը պարտավորվում է դուրս բերել ռուսական բազան 2026թ. և փոխարինել այն ՆԱՏՕ արևելյան հանագործակցության ուսումնական կենտրոններով;
5. Հայաստանը պարտավորվում է վերադարձնել անկլավները, որոնք եղել են խորհրդային դարաշրջանում;
6. Զանգեզուրի միջանցքի բացում միջազգային մաքսային կազմակերպության մասնակցությամբ;
7. Հրաժարում Լեռնային Ղարաբաղից»:
Հարգելի արևմտաջատագովներ, ինչպես ասում են` տեղ հասանք. վայելեք…
Ու ինչպես պայմանավորվել էինք, ձեր կողմից լացակումաց ոչ մի գիր…

Please enter a valid URL