Էնթոնի Բլինկենի հետ զրույցում Իլհամ Ալիևն ասել է, որ թեև Ադրբեջանը ապահովել է մարդասիրական բեռների փոխադրման կազմակերպումը, անհատական անցումները և բժշկական տարհանումը Լաչինի սահմանային և մաքսային անցակետով, սակայն հունիսի 15-ին Հայաստանի կողմից իբր զինված «սադրանք» է տեղի ունեցել` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ մարդասիրական բեռների մաքսանենգություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացները։ Բլինկենը ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով հումանիտար և առևտրային տարանցման կարեւորությունը: