«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի մեր աղբյուրները պատմեցին, որ վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ-ում․ «Քաղպայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով թիմում միայնակ գայլի կարգավիճակում է հայտնվել, սկսել է ծխելու դեմ պայքար տանել նաեւ խորհրդարանում: Նա նկատել է, որ պատգամավորներից մեկն աշխատասենյակում ծխում է, դիմել է ոստիկանություն, որ պատժեն օրինազանցին։
Լսելով մեր այս հարցը՝ Թորոսյանը կատակի տվեց, թե որտեղ ծխող մարդ է տեսնում, սպառնալիքով է հանդես գալիս։ Վստահեցրեց, որ ոստիկան չի կանչել, գուցե սպառնացել է հերթական անգամ, բայց բանը կանչելուն չի հասել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում