Search
Close this search box.

Մայկա-տռուսիկի հզոր «գիտակ», հանրաճանաչ սնանկ, շարքային ՔՊ-ական գեներալ-պատգամավոր՝ մի՛ կպիր Արծվաշենին քո թաթերով

Հայտնվել է Արծվաշենը փոխանակող ևս մեկը: Ուրեմն, շարքային ՔՊ-ական գեներալ-պատգամավոր, Պուտին Վլադիմիրին «աշխարհով մեկ հետապնդող և անխնա ձերբակալող», մայկա-տռուսիկի հզոր «գիտակ», հանրաճանաչ սնանկ, datalex.am կայքի հերոս Մելքոնյան Գագիկը (որոշ տվյալներով Գուրգենը) (այսուհետ՝ Մ.Գ-Գ) ասում է՝ «Տիգրանաշենը կարելի է փոխել Արծվաշենի հետ: Այսինքն տարածքը տարածքի դիմաց: Իրենք երբեք չեն գնալու Տիգրանաշեն, մենք էլ երբեք չենք գնալու Արծվաշեն: Դրա համար մերոնք առաջարկել են, որ Տիգրանաշենը մնում է մեզ, Արծվաշենը՝ իրենց: Անկլավների հարցը այդ կարգով է լուծվելու»:
Կարծում եմ՝ չարժի իջնել Մ.Գ-Գ-ի մակարդակին և երկար-բարակ պատասխանել նրան:
Նախ՝ Մ.Գ-Գ-ն այն անձը չէ, որ արժանի է պատասխանի: Նա շարքային ՔՊ-ական գեներալ է, որին պետք է պատասխանել իրեն հասկանալի լեզվով, ուղիղ մեջբերելով իր իսկ արտասանած բառերը:
Եվ այսպես:
Մ.Գ-Գ, կարծում եմ՝ կարելի է քո շքեղ առանձնատունը փոխել իմ համեստ բնակարանի հետ: Այսինքն, տարածքը տարածքի դիմաց: Ես երբեք չեմ գա իմ բնակարան, դու էլ չես գա քո առանձնատուն: Դրա համար էլ առաջարկում եմ, որ առանձնատունը մնա ինձ, բնակարանը՝ քեզ: Տների հարցն այդ կարգով է լուծվելու:
Մեկ էլ՝ տո ա՛յ Մ.Գ-Գ, տո ա՛յ շարքային գեներալ, գնա Պուտին Վլադիմիրի, մայկա-տռուսիկի, սնանկությանդ հարցերով զբաղվիր: Արծվաշենի հետ գործ չունես: Բազմիցս ասել եմ` Արծվաշենն իմ մանկության բյուրեղյա երազանքն է, մի՛ կպիր նրան քո թաթերով:

Please enter a valid URL