Search
Close this search box.

Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 12-ին, կազմել է 386.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.91 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.70 դրամ (նվազել է 0.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498.93 դրամ (նվազել է 1.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 387.50-389 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 418-422 դրամով, վաճառվում է 428-433 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.97-4.24 դրամով, վաճառվում է 4.35-4.45 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում՝ 387.50-388 դրամով:

Եվրոն գնվում է 420-422 դրամով, վաճառվում է 426-427 դրամով:

Ռուբլին գնվում է 4.15-4.22 դրամով, վաճառվում է 4.30 դրամով:

Please enter a valid URL