Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ փետրվարի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված։
Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են 26-ամյա Մանուկ Թ.-ի դին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերվել է նաև երկտող՝ գրված մորն ու կնոջը։
Մանուկ Թ.-ն մորն ու կնոջը խնդրել է, որպեսզի երեխային լավ նայեն։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ տղային հայտնաբերել է մայրը, ով էլ տեղեկացրել է Ոստիկանություն։