Երեւանի քաղաքապետի ընտրություններին չեմ ցանկացել մասնակցել, որ խոցելի չլինեմ. Ես չեմ ուզում՝ գամ, ինչ-որ տեղ խոցելի դառնամ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Ես երջանիկ եմ, որ այդպիսի քաղաքական որոշում չի եղել, այդ կարգի ցանկություն չի եղել: Ես կարծում եմ՝ Հայաստանի զարգացման այնհատվածը, որն ինչ-որ ձեւով կաղում է, այդտեղ առանց հիմքերի ֆեյք քննադատությունը նույնպես դեր է խաղում: Պատկերացրեք, մարդը մեղք չունի, սխալ չի անում, ինչ ասես՝ խոսում են»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ընտրություններին մասնակցելը եղել է իր ցանկությունը, թե՞ քաղաքական թիմում է նման առաջարկ արվել, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Դրանք նախնական բներ էին. Մի քանի անուն է տրվել, միգուցե մեկն էլ իմ անունն է տվել»:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք սատարելու է Տիգրան Ավինյանին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ես Տիգրան Ավինյանին չեմ սատարում: Դուք սխալ հարց եք տալիս, այսօր ավագանի է ընտրվում, քաղաքական միավորն է պատասխանատվություն վերցնում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Այսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքական համակարգն է այդ բարեփոխումներն իրականացնելու, քաղաքը կառավարելու, իհարկե, Տիգրան Ավինյանի գլխավորությամբ»:
Ճշտող հարցին՝ այսինքն չե՞ք սատարում Ավինյանին, ն պատասխանեց. «Ես խմբակցության անդամ եմ, իհարկե, սատարում եմ: Իհարկե, եթե ուզում եք՝ Երեւանը կառուցվի, ավելի լավ ու մաքուր քաղաք ունենանք, խնդիրները լուծվեն, այդ դեպքում պետք է լինի քաղաքական թիմի պատասխանատվություն»: