Search
Close this search box.

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգը գործում է Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում։ Արդեն հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում է իրականացվում նաև Կենտրոնի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում:

Հավելենք, որ մայրաքաղաքում էլեկտրոնային հերթագրման համակարգն ամբողջությամբ ներդնելուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կանցնի արդեն երևանամերձ հատվածներում և խոշոր քաղաքներում համակարգի ներդրմանը։

Please enter a valid URL