«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրառմամբ. «Թելեգրամ-ալիքներում է հայտնվել տեսանյութ, որտեղ թշնամին նախապատրաստում է ականանետը՝ մերոնց ուղղությամբ կրակելու նպատակով։ Սա ամենայն հավանականությամբ հուլիսի 7-ի դեպքն է, երբ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ականանետից կրակ է բացել Մաճկալաշենում կոմբայնի ուղղությամբ»: