«Թագուհի Թովմասյանի՝ որպես հանձնաժողովի նախագահի աշխատանքից գոհ չեմ, որպես լրագրողի՝ գոհ եմ: Ինքը չի կատարել իր պարտականությունները: Բազմաթիվ հրապարակային միջոցառումների ժամանակ իր ներկայությամբ վիրավորական խոսքեր են հնչել հայ ժողովրդի հասցեին ու ինքը քար լռությամբ կամ հեգնական ժպիտով է եղել»,- ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին: Լրագրողի դիտարկմանը՝ «իսկ երբ Դուք քաղաքացու կարտոֆիլը ցրիվ եք տալիս, վիրավորում, Ձեր վարքը ո՞նց եք գնահատում», արձագանքել է. «Տեսնո՞ւմ եք, Թովմասյանն այստեղ էլ է թերացել ու չի պաշտպանել կարտոֆիլ ծախողի իրավունքները»: