Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուրեմն, Հրապարակում մի ավտո թեթև կպնում ա իմ ավտոյին, թեթև խազ ա լինում։ Իջնում, ասում եմ` զգույշ քշի, նստում` շարունակում եմ։
Մեկը նյութ ա գրում, իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ։ Ավելի ճոխացնելով՝ նույնն արտատպում են մեր ԶԼՄ կոչվածները։
Արդյունքում բոլոր բարեկամներս ու ընկերներս զանգեցին, որոնց հետ վաղուց չէի շփվել»։