Search
Close this search box.

«Ազգ». Արայիկ Հարությունյանի երկու աղջիկն էլ լքել են շրջափակված Արցախը

«Մինչև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կիսամունաթ տոնով է արտահայտվում հայկական երկրորդ հանրապտությունը լքողների կամ նման մտադրություն ունեցողների մասին՝ ասելով, թե «ով քինում է, ջհանդամը քինա», նրա դուստրերն արդեն տեւական ժամանակ է՝ Արցախում չեն»: «Ազգ»-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահի աղջիկներից մեկն ամուսնանալուց հետո է դուրս եկել Ստեփանակերտից, մյուսն էլ՝ ուսման նպատակով է Երեւան տեղափոխվել:

Փաստորեն՝ Հարությունյանի երկու աղջիկներն էլ ճեղքել են շրջափակումն ու լքել Արցախը: «Նույնիսկ փեսան, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակից էր, աշխատանքից ազատվել է, ու դուրս են եկել Արցախից», — ասել է մեր զրուցակիցը:

Փորձեցինք նաեւ Արայիկ Հարությունյանի տեսակետը լսել, բայց նրա մամուլի քարտուղարը անտեսեց մեր հարցը. կարդաց նամակն ու այդպես էլ չպատասխանեց: Թե ինչքանով է բարոյական կամ ազնիվ քննադատաբար ու հեգնական տոնով խոսել Արցախը լքողների մասին, երբ դրանց մեջ նաեւ քո զավակներն են, թերեւս առանց մեկնաբանության թողնենք:

Հ. Գ. Լուրը տպագրվելուց հետո Արցախի նախագահի մամուլի քարտուղարը լրատվամիջոցի հետ կապ է հաստատել ու տեցեկացրել` լիազորված չէ պատասխանել նման հարցերի»։

Please enter a valid URL