«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը, «չգիտես ինչու», զբաղվում է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով՝ հաճախ անգամ շրջանցելով Միրզոյան Արարատի «դուքյանը», բավական ժամանակ ԱՄՆ-ում է: Վերադարձել է, թե՝ ոչ, ինչով է զբաղված պետության հաշվին, խեր ու խաբար չկա: Ամեն դեպքում, երեկվա դրությամբ վերադառնալու մասին հրապարակային լուր չունեինք:
Ինչու Արմեն Գրիգորյանին կանչեցին
Բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների «սիրելի» ԱԽՔ-ի՝ Վաշինգտոն մեկնելը միշտ էլ վտանգավոր տեսք ունի: Անցած սեպտեմբերի 27-ին հենց նա Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Սալիվանի քավորությամբ տեղի ունեցած Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ ստորագրեց մի փաստաթուղթ, որը Պրահայում դրվեց Նիկոլի առջև, և նա պաշտոնապես Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Ու հիմա, երբ նույն ԱԽՔ-ին նորից Սալիվանը
կանչել է, իհարկե, լրջագույն մտահոգություններ դրանից առաջանում են:
Բանն այն է, որ սեպտեմբերի 27-ի այդ փաստաթուղթն այդպես էլ իր վերջնական նպատակին չհասավ: Դրանում կետ կար Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների մասին, սակայն դեռ այդ «բանակցությունները», որով Արցախը կհամաձայնվեր ճանաչել Բաքվի գերիշխանությունը, չկա: Փաստաթղթում կետ կար նաև Մեղրիի երկաթուղու գործարկման մասին՝ առանց ռուսական որևէ հսկողության: Դա, ըստ էության, նշանակում է «Զանգեզուրի միջանցք», և այս պահին դա ևս
կատարված չէ:
Եվ երբ Սալիվանը նրան կանչել է, կարելի է կռահել, թե ինչի համար: Հիշեցնենք, մինչ
այդ ԱՄՆ-ում էր Միրզոյան Արոն՝ Բայրամովի հետ հանդիպումների շարք անցկացնելու համար: Ակն հայտորեն պետքարտուղար Բլինքենի կազմակերպած այդ գործընթացը Վաշինգտոնի ցանկացած արդյունքը չտվեց: Չի հաջողվում լուծել ամենակարևոր՝ Ստեփանակերտ-Բաքու «բանակցությունների» գերխնդիրը: Պատճառն էլ է հասկանալի. ռուսական զորքն Արցախում է: Արդյունքում, ինչքան էլ որ Վաշինգտոնից Ստեփանակերտին մինչև իսկ ուժա յին լուծումով սպառնացին, սակայն բոլորն են հասկանում, որ Ալիևի համար այդ քայլին գնալը ծայրահեղ ռիսկային է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։