Ժամը 13։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում բախվել են Nissan Maxima և Honda մանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարից հետո, երբ Nissan-ի վարորդը Honda-ի վարորդին հարցրել է՝ ինչու՞ է խփել իր ավոտմեքենային և տեղեկացրել, որ պետք է զանգահարեն ԱՊՊԱ, որպեսզի ԱՊՊԱ գործակալը մոտենա, Honda-ի վարորդը չի սպասել և հեռացել է։Ահազանգով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, ովքեր արձանագրել են վթարը։Պարեկային ծառայությունը ձեռնակում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի վայրից հեռացած Honda-ի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը եղել է Հանրային հեռուստաըներության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է նրա կնոջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի անվամբ։