Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը գրում է․
Այսօր հանդիպեցի ճոպանուղիների նախագծման և կառուցման միջազգային «Руслет» ընկերության ներկայացուցիչներին։
Ոլորտի փորձագետներ Միխայիլ Արկուշի, Բասյատ Էբուևի և «Ալավերդի ճոպանուղի» ԲԲԸ տնօրեն Վահե Բաղդասարյանի հետ քննարկեցինք համայնքային ճոպանուղու վերագործարկմանը վերաբերող հարցերը։
Հանդիպման ավարտին մեր գործընկերներն այցելեցին ճոպանուղու տարածք՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար։