Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ինչու էր Փաշինյանը կես ժամով Հանքավան մեկնել. Hraparak

Hraparak.am-ը գրում է. Երեկվանից Կոտայքի մարզի Հանքավան համայնքի ճանապարհները կարգի էին բերվում, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնելու էր Հանքավան:

Քիչ առաջ մեզ հաջողվեց ֆիքսել նրա ավտոշարասյունը Արամազդ համայնքի տարածքում, որն արդեն հետ էր վերադառնում Երևան: Բնակիչների խոսքերով՝ վարչապետը գյուղում կանգ չի առել, Հանքավանում ևս հանդիպումներ չեն ձեռնարկել, այլ ընդամենը կես ժամով ստուգայց է իրականացրել՝ զննելով ճանապարհները, որոնք նոր են կառուցվում:

Նշենք, որ հենց այստեղ է գտնվում Երկրապահների նախագահ Սասուն Միքայելյանին պատկանող  «Տաք ջրերը», որտեղ օրական մեծ թվով այցելուներ են լինում։

Please enter a valid URL