ՀՀ Առողջապահության նախարարի նախկին խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ամբողջ վարչական շրջան շուրջ մի օր ա ջուր չունի, իսկ առավոտից իբր կա, բայց չլինելու հաշիվ ա։ Առանց էդ էլ Էրեբունիում մարդիկ ծորակից ջուր չեն խմում՝ միայն հոտից արդեն սրտխառնոց է առաջանում։ Հիմա էլ փաստորեն մարդկանց թույլ չեն տալիս անգամ լողանալ:
Վեոլիա Ջուր/Veolia Armenia, ձեր նման փնթի ու անկազմակերպ կառույց հնարավոր չի գտնել։ Երեկվանից տոտալ իգնոր են անում հեռախոսազանգերին ու մարդ չգիտի՝ ո՞ւր դիմել, որ գոնե հասկանա՝ վերջապես ջուր ունենալու ա, թե չէ»: