Քիչ առաջ Մարտունիում մի խումբ տղամարդիկ «Հայաքվեի» ստորագրահավաքի վայրի մոտակայքում սադրել և քաշքշել են լրագրող Նաիրի Հոխիկյանին, ով Մարտունու «Հայաքվե» նախաձեռնության համակարգողն է: Նաիրի Հոխիկյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ մի քանի տարեց տղամարդ ստորագրահավաքի վայրից քիչ հեռու կանգնած էին և ուղղորդում էին մարդկանց, բանը հասել է նրան, որ ստորագրություն տված քաղաքացիներն ուղղորդման և սպառնալիքների արդյունքում վերադարձել են և պահանջել, որ չեղարկեն իրենց ստորագրությունը: Հոխիկյանն ասել է, որ դիմել է ոստիկաններին, սակայն տղամարդիկ դեռևս շարունակում են մնալ տեղամասի մոտակայքում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: