Search
Close this search box.

Պուտինը հանդիպել է Եվգենի Պրիգոժինի հետ. ինչ է հայտնի

Ֆրանսիական լրատվամիջոցները, վկայակոչելով արևմտյան հետախուզության տվյալները, հայտնում են, որ Վագներ մասնավոր ռազմական ընկերության զինված ապստամբությունից անմիջապես հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Եվգենի Պրիգոժինի հետ: Այս մասին գրում է ֆրանսիական խոշորագույն թերթերից մեկը՝ Liberation-ը։

Հրատարակության տվյալներով պետության ղեկավարի հետ զրույցի համար Պրիգոժինը Մոսկվա է ժամանել հուլիսի 1-ին։

Նշվում է, որ Պուտինի հետ հանդիպումներին ներկա են եղել նաև Մասնավոր ռազմական ընկերության հրամանատարները։

Պետության ղեկավարի հետ հանդիպմանը զուգընթաց Պրիգոժինը բանակցություններ է վարել Ռուսաստանի գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովի և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ, նշում է Libération-ը՝ չհայտնելով հանդիպումների մանրամասները։

Հիշեցնենք` հունիսի 24-ին «Վագների» ուժերը արգելափակել էին Դոնի Ռոստովի վարչական շենքերը և սկսել շարժվել դեպի Մոսկվա, նախագահ Վլադիմիր Պուտինը խմբավորման ղեկավարի գործողություններն անվանել էր «հարված թիկունքից»։

Please enter a valid URL