Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Նարեկ Ասատուրյանի եղբայրը` Լեոն:
«Ամեն գնով պետք է ծնվեր, քանի որ սպասված էր, ես ուզում էի: Դժվար է եղել, բայց հաղթահարել եմ: Նարեկ չէի ուզենա, որ լիներ, քանի որ Նարեկս Նարեկ է, իրեն փոխարինող չի կարող լինել… Լեո ենք կոչել, նա առանձին անհատ է»,- «Զինուժ»-ին պատմել է Նարեկ Ասատուրյանի մայրը` Մարինա Սահակյանը։
Հայրը` Վլադիմիր Ասատուրյանը, ասում է, որ հուզվում է, երբ գրկում է փոքրիկին. «Ես մի տղուս հանձնեցի մայր հողին, մյուս տղուս բերեցի լույս աշխարհ` որպես նորից զինվոր։ Օրը կգա, բարին հետ, ինքը կգնա, կծառայի, ինձ թվում է` արդեն խաղաղ պայմաններում»։