Search
Close this search box.

Պե՞տք է օգտագործել Խանքենդի անունը և դնել Ստեփանակերտ անունից առաջ․ Նատալի Լուազոն՝ Տոյվո Կլաարին

Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ում վերահրապարակել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումը և կից նշել․

«Տոյվո Կլաար, դու համոզվա՞ծ ես դրանում. Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը կայուն և շարունակական է:

Դուք «հաճո՞ւմ եք կարդալ» այն ժամանակ, երբ շարունակվում է Լաչինի միջանցքի լիակատար շրջափակումը։
Պե՞տք է օգտագործել Խանքենդի անունը և դնել Ստեփանակերտ անունից առաջ:

Եվրախորհրդարանը ցանկանում է, որ դուք գործեք, ոչ թե կարդաք լուրերը: Դուք պետք է աջակցեք շրջափակման մեջ հայտնված խաղաղ բնակիչներին և ոչ թե հաճոյացեք նրանց, ովքեր պատասխանատու են այս սարսափելի իրավիճակի համար»:

Please enter a valid URL