Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գառնիկ Մանուկյանի տպավորիչ կամային հաղթանակը թուրք մրցակցի նկատմամբ

Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ կամային հաղթանակ է տարել Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մանուկյանը, որը դուրս է եկել 41 կգ քաշային կարգի եզրափակիչ։

Գոտեմարտի ավարտից մի քանի վայրկյան առաջ Գառնիկ Մանուկյանը կարողացել է արդյունավետ հնարք կատարել, վաստակել 2 միավոր եւ հաղթել 9:8 հաշվով։

Եզրափակիչ է դուրս եկել նաեւ Պետրոս Բաղրամյանը (85 կգ)։ Մարատ Աճեմյանը (44 կգ), Ջանես Նազարյանը (57 կգ ) եւ Արամ Սարգսյանը (62 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար:

Please enter a valid URL