Հայաստանի ծանրոդները հերթական ոսկե մեդալները նվաճեցին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունում:
Տղաների Մ-17 առաջնության 89 կգ քաշային կարգում Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 305 կգ (145+160) արդյունքով գրավեց 1-ին տեղը և հռչակվեց չեմպիոն: Նա ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:
Այսօր հանդես կգան նաև մեր 81 կգ քաշային մարզուհի Էմմա Պողոսյանը: