Search
Close this search box.

Ադրբեջանական կողմը փակել է Հայաստան-Արցախ գազատարի խողովակի վրա եղած փականը

Քիչ առաջ Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը, այս մասին հաղորդում են «Արցախգազ» ՓԲԸ-ից:

«Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրիվ է, թե՝ մասնակի:

Պայմանավորված իրավիճակի այս փոփոխությամբ՝ «Արցախգազ» ընկերությունը խողովակաշարում կուտակված գազը մատակարարում է կրկին միայն ավտոգազալցակայաններին՝ դադարեցնելով մնացած բաժանորդներին գազի մատակարարման վերականգնման աշխատանքները: Ամեն դեպքում խնդրում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնությունը և հետևել գազօգտագործման անվտանգության կանոններին, քանի որ որոշակի ծավալի գազ արդեն մղվել էր դեպի ներքին ցանցի մի հատված:

Լրացուցիչ զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք առանձին հաղորդագրությամբ:

Please enter a valid URL