Search
Close this search box.

Threads սոցցանցը գործարկումից հետո հավաքել է ավելի քան 70 միլիոն օգտատեր

Ամերիկյան Meta ընկերության (նախկինում՝ Facebook) Threads նոր սոցիալական ցանցը գործարկումից հետո երկու օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 70 միլիոն օգտատեր: Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ հաջողությունը գերազանցել է ընկերության սպասումները:

Ինչպես նշում է kommersant.ru-ն, Threads-ը 2022 թվականի հուլիսի դրությամբ 237,8 միլիոն օգտատեր ունեցող Twitter-ի մրցակից սոցկայք է։

Threads-ում օգտատերերը կարող են զրուցել արդի թեմաների մասին, գտնել Instagram-ի բլոգերներին և զրուցել նրանց հետ, ինչպես նաև կիսվել գաղափարներով և կրեատիվությամբ: Threads-ն Instagram-ի մի մասն է, և պրոֆիլների կապակցման պատճառով հնարավոր չի լինի ջնջել հաշիվներից միայն մեկը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Twitter ընկերությունը Meta-ին (մեղադրել է իր նախկին աշխատակիցներին իր կողմը քաշելու և նրանց միջոցով Twitter-ին համարժեք սոցցանցը՝ Threads-ը մշակելու համար։ Twitter-ը սպառնացել է Meta-ին դատի տալ, ինչի մասին հայտնել էր Semafor պորտալը։

Ըստ հրապարակման՝ Twitter-ի խոսնակ Ալեքս Սպիրոն նամակ է ուղարկել Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին։ Դրանում նա Meta-ին մեղադրել է Twitter-ի առևտրային գաղտնիքների և այլ մտավոր սեփականության համակարգված յուրացման, ինչպես նաև սոցիալական ցանցի նախկին աշխատակիցներին աշխատանքի վերցնելու համար. խոսքն այն աշխատակիցների մասին է, որոնք ունեն և շարունակում են հասանելիություն ունենալ խիստ զգայուն տեղեկատվությանը:

«Twitter-ը վերապահում է բոլոր իրավունքները, ներառյալ՝ ինչպես քաղաքացիական պաշտպանության, այնպես էլ դատական պաշտպանության միջոցներ հայցելու իրավունքը՝ կանխելու Meta-ի կողմից իր մտավոր սեփականության հետագա պահումը, բացահայտումը կամ օգտագործումը»,- ասվում է նամակում:

Meta-ի անանուն ներկայացուցիչը Semafor-ին ասել է, որ Twitter-ի մեղադրանքներն անհիմն են։ Նրա խոսքով՝ Threads-ի մշակման թիմում Twitter-ի նախկին աշխատակիցներ չկան։

Հավելվածի ինտերֆեյսը նման է Twitter-ի ինտերֆեյսին։ Օգտատերերը կկարողանան մուտք գործել նոր կայք իրենց Instagram-ի հաշվի միջոցով։ Փորձագետների կարծիքով՝ Threads-ը կդառնա Twitter-ի գլխավոր մրցակիցը։

Նշվում է նաև, որ Meta-ի կողմից Twitter-ի համարժեք հավելվածի ստեղծումն առաջացրել է Իլոն Մասկի բուռն արձագանքը։

Please enter a valid URL