Search
Close this search box.

Առաջիկա օրերին հետաքրքիր լուրեր կլինեն մեզ համար՝ հանուն Արցախի. Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսաստանը կարևոր երկիր է Հայաստանի և հայ ազգի համար։ Բայց Ռուսաստանը մեզ համար կարևոր ու բարեկամ է այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը հայկական է։
Այն պահին, երբ Ռուսաստանը որոշում կայացնի հանել իր խաղաղապահ զորակազմը Արցախից՝ այդպիսով մենակ թողնելով Արցախին թշնամու դեմ, հենց այդ պահից Ռուսաստանը կդառնա Հայաստանի ու հայ ազգի թիվ մեկ թշնամին, հետևաբար ռուսների ներկայությունը Հայաստանում կդառնա անիմաստ ու անցանկալի։

Այս խոսքերը բազմիցս ասել եմ Ռուսաստանը ներկայացնող գործիչների և պաշտոնյաների՝ շեշտելով, որ ինքս բարձր եմ գնահատում Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում ու կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ընդհանուր շահեր, հետևաբար պետք է ամուր լինի հայ-ռուսական դաշնակցային կապը, բայց ինքս կդառնամ Ռուսաստանի առաջին թշնամին, եթե հանկարծ այս դժվարագույն պահին ռուսները որոշեն հեռանալ Արցախից։

Պուտինի մոտիվներով՝ ո՞ւմ է պետք այն աշխարհը և այն դաշնակիցը, երբ չլինի Հայկական Արցախ։

Կարծում եմ, ավելի շուտ վստահ եմ, որ Ռուսաստանը դուրս չի գա Արցախից գոնե այնքան ժամանակ, մինչև մենք ազատվենք ներքին դավաճաններից ու նորից ուժեղ բանակ ձևավորենք, որն էլ կազատագրի ինչպես Քարվաճառն ու Քաշաթաղը, այնպես էլ նորից կբացի կյանքի ճանապարհը։
Մնացած տարածքների ազատագրման մասին կհոգան Արցախցիները, իրենք լավ գիտեն, թե ինչն է պետք ազատագրել։
Առաջիկա օրերին հետաքրքիր լուրեր կլինեն մեզ համար՝ հանուն Արցախի։

Please enter a valid URL